՛՛Պլաստշին՛՛ ՀՈԱԿ –ի պլաստիկ թափոններից ստացվող շինարարական նյութերը ՝ փողոցների եզրաքարեր, սալիկների 2 տեսակ, կղմինդրներ, ցանկապատելու հանգույցներ՝ կանաչ տարածքները սահմանազատելու համար, մրցունակ են համարվում  շուկայում առաջարկվող մյուս նմանատիպ արտադրանքների նկատմամբ: Դրանք ավելի  թեթև են, ջերմադիմացկուն են (-50 + 50) և չեն  զիջում իրենց որակական հատկանիշներով: Շինանյութի բաղադրամասերը ավազն ու մանրացված պոլիէթիլենն են։ Այն հնարավոր է գունավորել։ Սարքավորման մեջ միախառնելով բաղադրամասերը՝ ջերմային մշակման են ենթարկում, որից հետո, կախված արտադրվող շինանյութի տեսակից, զանգվածը կշռվում է, և հումքը տեղափոխվում է  հաջորդ փուլ՝ մամլիչի մեջ վերջնական ձև ու կերպարանք ստանալու համար։

1.Սալիկներ

բաղադրությունը  25%  պլաստիկ  75% ավազ հարաբերակցություն:

2.Կղմինդր

30% պլաստիկ 70% ավազ հարաբերակցություն: