2016 թ. Դեկտեմբեր ամսից Կապանում իր գործունեությունը սկսեց Բնապահպանական մարտահրավերների վերածումը հնարավորությունների ՊԼԱՍՏԻԿ ԹԱՓՈՆՆԵՐԻՑ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՍՏԱՑՈՒՄ.. ծրագիրը: Ծրագիրը իրականացվում է ԵՄ-ի՝ տարածքային զարգացման պիլոտային ծրագրի շրջանակներում՝ ի աջակցություն Հայաստանի մարզերի սոցիալ-տնտեսական հավասարաչափ զարգացումը խթանելու ՀՀ կառավարության ջանքերի: Ծրագիրը նպատակ ունի նպաստելու Սյունիքի/Կապան, Քաջարան, Մեղրի, Ագարակ/ և Վայոց Ձոր/Վայք, Եղեգնաձոր, Ջերմուկ/ մարզերի զարգացմանը՝ նորարար տեխնոլոգիաների ներդրմամբ և նոր տնտեսական հնարավորությունների ձևավորման միջոցով:

Կապանում ստեղծվել է արտադրամաս, որտեղ տեղադրված հոսքագծով պլաստիկ թափոնները որոշակի արտադրական գործընթաց անցնելով և խառնվելով ավազի հետ վեր է ածվում տարբեր շինանյութերի: Արտադրամասն անխափան պլաստիկ հումքով ապահովելու համար Վայոց Ձորի և Սյունիքի համայնքներում տեղադրված են պլաստիկ թափոնների տարանջատման և հավաքման համար նախատեսված աղբամաններ,որոնցում  հավաքված պլաստիկ թափոնները տեղափոխվում են արտադրամաս վերամշակման նպատակով:

Մեր նախաձեռնությունը արդյունավետ չի լինի առանց բնակչության ներգրավման և ակտիվ մասնակցության:

Մեր գործունեությունն ուղղված է բացառապես արդյունքների ձեռք բերմանը` ձգտելով ապահովել առավելագույն որակ ու արժեք: